Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը

23.08.2024 11:35
Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվեց նոր հասցեում: Մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Աշտարակ» մասնաճյուղի նոր հասցեն է՝ Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 1, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների բարձր որակով սպասարկում ապահովելու համար Յունիբանկը փուլ առ փուլ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը: Հարմարավետ և ժամանակակից սպասարկման սրահը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ ավելի արագ և որակյալ սպասարկում։

Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև