Փարիզի Օլիմպիական խաղերի երկու մեդալակիրները Յունիսպորտ ակումբի անդամներ են 

23.08.2024 11:46
Փարիզի Օլիմպիական խաղերի երկու մեդալակիրները Յունիսպորտ ակումբի անդամներ են 

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Յունիսպորտ ակումբն ամփոփել է 2024թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին աջակցելու իր ծրագրի արդյունքները։ Յունիսպորտ ակումբի երկու անդամներ՝ գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը և ըմբիշ Մալխաս Ամոյանը, դարձան Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիսպորտ ակումբը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների և աջակցություն ցուցաբերում նրանց: Ակումբը նպաստում է տարբեր մարզաձևերի մասսայականացման, սպորտի դերի բարձրացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:

Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, որը մշտապես աջակցում է ակումբի անդամներին իրենց մարզական հաջողություններն իրականացնելու գործում:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև