Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը

27.08.2024 11:16
Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի/ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես փոխել է իր անգլերեն անվանումը՝ Armenia Securities Exchange-ից դառնալով Armenia Stock Exchange։ Այս մասին հայտնում է ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

«Անվան փոփոխությունը ռազմավարական քայլ է և՛ հաճախորդների, և՛ միջազգային ու լոկալ գործընկերների համար: Այն ուղղված է միջազգային շուկաներում Հայաստանի ֆոնդային բորսայի ճանաչելիության բարձրացմանը։ Խնդրում ենք թարմացնել նոր անվանումը ձեր հաղորդակցության կապուղիներում, ներառյալ կայքում, սոցիալական մեդիայի հարթակներում և այլ հրապարակումներում, որտեղ արտացոլվում է մեր անվանումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆիզիկական և թվային հարթակներում Հայաստանի ֆոնդային բորսայի անվանումը կթարմացվի աստիճանաբար: Գործող պայմանագրերը և փաստաթղթերը փոխոխության կարիք չունեն։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին (AMX)

AMX-ը Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ 

Վարշավայի ֆոնդային բորսան (WFB) 2022 թ հունիսին ձեռք է բերել Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հսկիչ փաթեթը՝ 65,03%-ի չափով բաժնետոմսեր՝ 873 միլիոն դրամով, 25,02%-ը պատկանում է Կենտրոնական բանկին։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post