06.09.2024 12:09
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ-ում Chase բանկի հաճախորդներն օգտվել են վճարային համակարգի սխալից և իրենց հաշիվներից տասնյակ հազարավոր դոլարներ կանխիկացրել, որոնք իրենց չեն պատկանել։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Օգոստոսին համացանցում սկսեց տարածվել տեղեկություն այն մասին, որ Chase բանկում անձնական հաշվից կարել է «անվերջ քանակությամբ գումար» կանխիկացնել։
Նրանք, ովքեր փորձել էին այդ հնարքը, պատմել են, որ այն բանից հետո, երբ բանկոմատն ընդունել է կեղծ չեկը, հանված գումարը հայտնվել է իրենց հաշվին, իսկ հետո նրանք կարողացել են անարգել կանխիկացում կատարել։ Ամերիկացիները հասցրել են ստանալ հազարավոր դոլարներ, անգամ Նյու Յորքի որոշ բանկոմատների մոտ հերթեր են գոյացել։
Շուտով Chase-ը նկատել է սխալը և արգելափակել կեղծ չեկերով կանխիկացման հնարավորությունը։ Ավելին, նրանք, ովքեր հասցրել են գումար կանխիկացնել, իրենց հաշիվներում խոշոր պարտքերի՝ տասնյակ հազարավոր դոլարների կուտակում են նկատել։ Պարզվել է, որ Chase-ի հաճախորդներից մեկը պարտք է 11.000 դոլար, մյուսը՝ 31.000 դոլար։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: