Հայաստանը ՎԶՄԲ–ից կստանա 102մլն եվրոյի վարկ համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի շրջանակում

12.09.2024 13:19
Հայաստանը ՎԶՄԲ–ից կստանա 102մլն եվրոյի վարկ համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր կայացած նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ, ՀԲ կառույց) հետ համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացման վարկային համաձայնագրին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024թ․–ի հուլիսի 25–ին Հայաստանի և ՎԶՄԲ–ի միջև։

102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանի առողջապահության նախարարությանն առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, առաջնային բուժօգնության տրամադրման որակի բարելավման, երկրի՝ առողջապահությանն ուղղված ծախսերի արդյունավետության բարձրացման և առողջապահության ոլորտում բնակչությանը ծառայությունների մատուցման համար ֆինանսական խոչընդոտների նվազեցման հարցում։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post