ՀԲ․ օգոստոսին գնաճը, երրորդ ամիսն անընդմեջ, բարձրացել է՝ հաջորդելով 2023 թ․ հոկտեմբերից սկսած գնաճի նվազման ժամանակաշրջանին

25.09.2024 12:53
ՀԲ․ օգոստոսին գնաճը, երրորդ ամիսն անընդմեջ, բարձրացել է՝ հաջորդելով 2023 թ․ հոկտեմբերից սկսած գնաճի նվազման ժամանակաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի/ԱՌԿԱ/ Օգոստոսին գնաճը, երրորդ ամիսն անընդմեջ, բարձրացել է՝ հաջորդելով 2023 թ․ հոկտեմբերից սկսած գնաճի նվազման ժամանակաշրջանին։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – September 2024» ամփոփագրում։

Նշվում է, որ օգոստոսին գնաճը կազմեց 1.3 տոկոս (տարեկան կտրվածքով)՝ հունվար-օգոստոս ամիսների միջին գնաճը հասցնելով –0.1 տոկոսի

«Տրանսպորտի գներն օգոստոսին բարձրացան 9.1 տոկոսով (տարեկան կտրվածքով)՝ պայմանավորված ակցիզների 9 տոկոսանոց աճով և ներմուծվող նավթի ավելի բարձր գներով։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով օգոստոսին արձանագրվեց 1 տոկոսի գնաճ (տարեկան կտրվածքով)», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ սեպտեմբերի սկզբին ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույք իջեցրեց ևս 25 տոկոսային կետով՝ մինչև 7.5 տոկոս։

2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 4-3,2 տոկոս է։ 2026թ.–ին` 4.2 -3.8%, 2027թ.-ին` 4%:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post