ԱՄՀ առաքելությանը ներկայացվել են Հայաստանի կառավարության տնտեսական առաջնահերթությունները

25.09.2024 12:57
ԱՄՀ առաքելությանը ներկայացվել են Հայաստանի կառավարության տնտեսական առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, ներդրումների արդյունավետ կառավարմանը, բիզնեսի թափանցիկության ապահովմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի բարելավմանը և նշել, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում ծրագրերի արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների համար առավել մատչելի ծրագրերի մշակման ուղղությամբ։

Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև կառավարության առաջնահերթությունները տնտեսության ոլորտում և իրականացվող քայլերը։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post