Հուլիսին ՀՀ-ում ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները նվազել են 38,1%-ով՝ պայմանավորված ներհոսքի 23,1% անկմամբ

25.09.2024 13:09
Հուլիսին ՀՀ-ում ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները նվազել են 38,1%-ով՝ պայմանավորված ներհոսքի 23,1% անկմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները Հայաստանում հուլիսին տարեկան կտրվածքով նվազել են 38,1%-ով, ինչը պայմանավորված է ներհոսքի 23,1% անկմամբ։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – September 2024» զեկույցում։

«Ռուսաստանից փոխանցումների ներհոսքերը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազեցին 42 տոկոսով, միաժամանակ փոքր-ինչ աճելով տվյալ ամիսին՝ նախորդ ամսվա նկատմամբ։ Միաժամանակ, ԱՄՆ-ից ներհոսքերն աճեցին 8.8%-ով»,-ասվում է զեկույցում։

Վերլուծաբանները նշում են, որ դրամական փոխանցումների արտահոսքը (հատկապես Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) նույնպես աճել է՝ նպաստելով զուտ ներհոսքի նվազմանը։ Դեպի Ռուսաստան արտահոսքը նվազել է 13%-ով։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ հուլիսին արտերկրից Հայաստան ոչ առևտրային միջոցների զուտ ներհոսքը կազմել է 89,8 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-հուլիսին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց օգտին անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 758,7 մլն (հուլիսին՝ 163,3 մլն)՝ 1,03 մլրդի դիմաց 2023 թվականի յոթ ամիսների համար (հուլիսին՝ 133,3 միլիոն դոլար)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post