ԿԲ–ն կրկին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%–ով՝ մինչև 7,50%

26.09.2024 10:12
ԿԲ–ն կրկին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%–ով՝ մինչև 7,50%

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50%, հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00%: Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 11-րդ անընդմեջ նվազումն է նախորդ տարվա հունիսից, իսկ վեցերորդը՝ այս տարվա սկզբից։ Այսպես, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանել է 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցվել է մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 9,75 տոկոս, հոկտեմբերի 31-ին՝ 9,5 տոկոս, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ. հունվարի 30-ին` մինչև 8,75%, մարտի 12-ին` մինչև 8,5%, ապրիլի 30-ին` մինչև 8,25%, հունիսի 11-ին` մինչև 8, հուլիսի 30-ին` մինչև 7,75%:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post