Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

27.09.2024 20:56
Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Արշավին մասնակցում են այս տարվա հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ կատարած հաճախորդները:

Արտասահմանյան Visa քարտերին ամսական 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած քարտապանների միջև յուրաքանչյուր ամիս բանկը խաղարկում էր արժեքավոր նվերներ: Իսկ արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև կխաղարկվի գլխավոր մրցանակը՝ 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:

Արտերկիր՝ անմիջապես Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն-ազգանունը և քարտի համարը:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post