21.10.2024 16:14
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից բացի, 9 ամսվա արդյունքում աճել է 14,5%-ով կամ 382,4 մլրդ դրամով և 30.09.24թ. կազմել է 5758.4 մլրդ դրամ։ Ստացված տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է հայկական բանկերի վարկանիշն՝ ըստ վարկային պորտֆելի մեծության։
«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշին համաձայն՝ 2024թ․–ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ամերիաբանկն իր վարկային պորտֆելով առաջատար դիրք է զբաղեցնում բանկային համակարգում։ Բանկի վարկավորման ծավալը (պահուստներից բացի) հասել է 1,130,4 մլրդ դրամի (աճը՝ 14,8%)։
Երկրորդ տեղում Արդշինբանկն է, որի զուտ վարկային պորտֆելը կազմել է 848,5 մլրդ դրամ (աճը՝ 26,3%)։
Երրորդ տեղում է ԱԿԲԱ բանկը, որի վարկային պորտֆելը կազմել է 601,2 մլրդ դրամ (աճը՝ 11,6%)։
Վարկային պորտֆելի վերաբերյալ բանկերի վարկանիշը կազմելու աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրն է, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են Ֆինանասկան հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան։
Այս տեղեկագիրը և գործակալության մյուս տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: