5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել

24.10.2024 15:55
5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական խրախուսման արշավը Visa քարտապանների համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Արշավի շրջանակում՝ 21.10.24- 30.11.24թթ. ներառյալ կատարելով միջազգային Card2Card փոխանցումներ Visa քարտերով ՝ Բանկի հաճախորդները կօգտվեն 0% միջնորդավճարից՝ գործող 1,5%-ի փոխարեն, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած քարտապանները՝ նաև iPhone 16:

Ըստ որում, հաշվի է առնվելու ինչպես Բանկի հեռակառավարման հարթակներով՝ Converse Mobile, Ինտերնետ Բանկ, Վճարումների առցանց հարթակ, այնպես էլ մասնաճյուղերում կատարված գործարքների հանրագումային ծավալը:

Արշավի արդյունքները կամփոփվեն այս տարվա դեկտեմբերին:

Կոնվերս Բանկում նշել են նաև, որ դեկտեմբերին կամփոփվեն նաև Visa քարտապանների համար մեկ այլ արշավի արդյունքները: Արշավին կարող են մասնակցել Բանկի՝ C360 NEO, C360 ULTRA և C360 ELITE փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդները: 

2024 թվականի սեպտեմբերի 23-ից 2024 թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կատարելով առնվազն 30,000 ՀՀ դրամի ընդհանուր չափով գործարք կամ գործարքներ, նրանք կարող են հավակվել արժեքավոր նվերների՝ էլեկտրամոբիլ, 10 հատ 360$-ին համարժեք ՀՀ դրամ և այլն:

Արշավի մանրամասները և 0% միջնորդավճարից օգտվելու կարգն՝ այստեղ։

Այլ մանրամասներ՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post