Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի

31.10.2024 17:30
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.1956թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Ակբա Լիզինգի հետ ունենք պայմանագիր և տեղադրել ենք 150 կՎ-ից ավելի արևային կայաններ, որոնց օգտագործումը մեզ համար շատ կարևոր է։ Նախևառաջ մենք հոգում ենք մեր էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ ավելցուկը՝ վաճառում Հայաստանի էլեկտրական ցանցին»,- նշել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Սամվել Ամիրխանյանը։

Առաջիկայում ինստիտուտի տարածքում կգործի թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կատարված տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ, որոնք հիմք ստեղծեցին ոլորտի զարգացման համար:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post