Հայաստանի բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը 2024թ․–ի սեպտեմբերին կազմել է 20.3%

04.11.2024 16:27
Հայաստանի բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը 2024թ․–ի սեպտեմբերին կազմել է 20.3%

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի համարժեքության ցուցանիշը սեպտեմբերին կազմել է 20․3%։ Այս մասին են վկայում հայկական բանկերի հաշվետվության տվյալները, որոնք հրապարակված են Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներով։

Միաժամանակ առաջին մակարդակի բազային կապիտալի համարժեքությունը կազմում է 18,5 տոկոս, իակ առաջին մակարդակի կապիտալի համարժեքությունը՝ 18․6 տոկոս։

Բանկային համակարգի նորմատիվային ընդհանուր  կապիտալի փաստացի միջին մեծությունը 2024թ․–ի սեպտեմբերին կազմել է 1,616.1 մլրդ դրամ, միաժամանակ առաջին մակարդակի բազային կապիտալի միջին մեծությունը կազմել է 1,474.6 մլրդ դրամ, իսկ երկրորդ մակարդակի կապիտալի միջին մեծությունը՝ 1,476.3 մլրդ դրամ։

Հարկի է նշել, որ նորմատիվային կապիտալի և բանկերի կապիտալի համարժեքության պահանջի հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ ԿԲ–ի կողմից մակրոպրուդենցիալ հսկողության շրջանակում, որն իրականացվում է Բանկային հսկողության միջազգային Բազելյան կոմիտեի չափորոշիչներով։

ՀՀ ԿԲ–ի սահմանված պահանջների համաձայն, Հայաստանի բանկերի համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը կազմում է 30մլրդ դրամ։ Միաժամանակ ընդհանուր կապիտալի համարժեքության նկատմամբ պահանջի նվազագույն չափը սահմանված է 11%, առաջին մակարդակի բազային կապիտալի համար՝ 6,2%, առաջին մակարդակի կապիտալի համար՝ 8,3%։ Ավելին, լրացուցիչ սահմանված է կապիտալի հակացիկլիկ բուֆերը 1,75%–ի չափով, կապիտալի կոնսերվացիոն բուֆեր՝ 2,5%–ի չափով, իսկ համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար (համակարգային նշանակություն ունեցող բանկերի ցանկը հաստատվում է ամեն տարի ՀՀ ԿԲ–ի կողմից) սահմանվում է կապիտալի նկատմամբ լրացուցիչ պահանջ (համակարգային նշանակության բուֆեր)՝ 1,5%–ի չափով։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post