Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության

05.11.2024 12:51
Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները բիզնեսի զարգացման համար կարող են Յունիբանկում ձևակերպել պարզեցված ընթացակարգով մատչելի վարկեր: Պարզեցված վարկի շրջանակներում վարկային միջոցները տրամադրվում են առանց բիզնեսի ֆինանսատնտեսական վերլուծության, հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։ Տոկոսադրույքն ակցիայի շրջանակում մինչև տարեվերջ կազմում է 10% տարեկան վարկը ԱՄՆ դոլարով ստանալու և 15% տարեկան՝ ՀՀ դրամով ստանալու դեպքում: Վարկային միջոցները կարելի է օգտագործել շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների կամ առկա վարկերի վերաֆինանսավորման համար:

Յունիբանկի վարկավորման պարզեցված ծրագիրը կոչված է հեշտացնելու Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մատչելիությունը: «Պարզեցված» վարկը զգալիորեն արագացնում է անհրաժեշտ միջոցների ձեռքբերման գործընթացը և, համապատասխանաբար, թույլ է տալիս ձեռնարկատերերին ավելի արագ և արդյունավետ լուծել իրենց բիզնեսի ֆինանսական հարցերը: Հարմարավետ սպասարկումն ապահովելու համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է այցելել մասնագիտացված մասնաճյուղեր՝ «Բայրոն» (Երևան, Բայրոնի 1), «Կենտրոն» (Երևան, Կիևյան 8, թիվ 63), «Կոմիտաս» (Կոմիտաս պող. 27, շենք 19), «Տաշիր Կենտրոն» (Երևան, Խորենացի 33), «Մալաթիա» (Երևան, Սեբաստիա 141)։ Բանկի մասնագետները կաջակցեն սպասարկման բոլոր փուլերում՝ հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները և դրված նպատակները։

Յունիբանկի բիզնես-հաճախորդները կարող են իրենց ֆինանսները կառավարել նաև օնլայն՝ օգտվելով իրավաբանական անձանց համար նախատեսված UNIBusiness մոբայլ հավելվածից: Հավելվածին մուտքի իրավունք ստանալու համար կարող եք դիմել Յունիբանկի մասնաճյուղ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post