Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը հոկտեմբերին 4,2%–ով ավելի ցածր էր, քան մեկ տարի առաջ

06.11.2024 12:46
Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը հոկտեմբերին 4,2%–ով ավելի ցածր էր, քան մեկ տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի/ԱՌԿԱ/ 2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387,2 դրամ, ինչը 4,2 տոկոսով ցածր է 2023 թվականի հոկտեմբերի նույն ցուցանիշից (404,3 դրամ)։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

2024 թվականի հոկտեմբերին, նույն տարվա սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների 0.3% աճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ։

Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 0.8% և 4.3%-ով։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 2% անկում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.5% աճ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post