Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին գերազանցել է 6 տրլն դրամը

08.11.2024 16:08
Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին գերազանցել է 6 տրլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6,016,525 մլն դրամ՝ օգոստոսի վերջի 5,880,722 մլն դրամի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 2,05 տրլն դրամ (մասնաբաժինը վարկային ներդրումների կառուցվածքում՝ 34.02%)՝ օգոստոսին գրանցված շուրջ 2 տրլն դրամի համեմատ, իսկ դրամային վարկերի ծավալը՝ մոտ 4 տրլն. դրամ (65,98%)՝  օգոստոսին 3,9 տրլն դրամի համեմատ։

Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 219,4 մլրդ դրամ՝ օգոստոսի 240,2 մլրդ դրամի դիմաց, իսկ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը՝ 5,7 տրլն դրամ՝  օգոստոսին 5,5 տրլն դրամի համեմատ։ Ռեզիդենտներին տրված դրամային վարկերի ծավալը սեպտեմբերին կազմել է 3,8 տրլն դրամ՝ օգոստոսին 3,7 տրլն դրամի համեմատ, իսկ արտարժութային վարկերի ծավալը՝ 1,82 տրլն դրամ՝ օգոստոսին 1,76 տրլն դրամի համեմատ։

Վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 341 մլրդ դրամ՝ օգոստոսին գրանցված 338 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ ոչ ռեզիդենտներին տրվել է 28,6 մլրդ դրամի վարկ՝ օգոստոսի 25,6 մլրդ դրամի համեմատ, իսկ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը կազմել է 312,4 մլրդ դրամ՝ օգոստոսին գրանցված 312,1 մլրդ դրամի համեմատ։ Ռեզիդենտներին տրված դրամային վարկերի ծավալը սեպտեմբերին կազմել է 247,5 մլրդ դրամ՝ օգոստոսի 245,2 մլրդ դրամի համեմատ, իսկ արտարժութային վարկերի ծավալը՝ 64,9 մլրդ դրամ՝ օգոստոսի 66,8 մլրդ դրամի համեմատ։

Սեպտեմբերին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 13,68% (օգոստոսին՝ 13,37%)։ Կենտրոնական բանկի ռեպո գործարքների տոկոսադրույքը կազմել է 7,50% (օգոստոսին՝ 7,75%)։ ($1 - 387,23 դրամ)


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post