14.11.2024 12:46
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն կշարունակի պահանջարկի կարգավորմանն և գնաճի ու գնաճային սպասումների ամրագրմանն ուղղված հետևողական քաղաքականությունը, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս համատեքստում առաջարկում ենք «Պետական բյուջեի» օրենքի շրջանակում նվազեցնել գնաճի թիրախային ցուցանիշը և այն սահմանել 3%–ի մակարդակում։ Դա կարճաժամկետ հեռանկարում կունենա չնչին հարկաբյուջետային ազդեցություն, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում, աջակցելով տնտեսական միջավայրի և գնաճի տատանողականությանը, կապահվի բարենպաստ և կանխատեսելի միջավայր տնտեսական և ներդրումային գործունեության համար», – ասել է նա երեքշաբթի ԱԺ–ում 2025թ․–ի պետբյուջեի քննարկման ժամանակ։
Գալստյանն ավելի վաղ հայտարարել է, որ ՀՀ ԿԲ–ն դիտարկում է գնաճի թիրախային ցուցանիշի նվազեցման հնարավորություն՝ ներկայիս 4%–ից մինչև 3%, քանի որ «ավելացրել է բավականին մկանային զանգված դրա համար»։ Նրա խոսքով, այս պահին ընթանում են մասնագիտական քննարկումներ կառավարության գործընկերների հետ, արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։
Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի արդյունքում Հայաստանում գնաճն ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 4-3,2 տոկոս է, 2026թ․–ին՝ 4.2 -3.8%, 2027թ․–ին՝ 4%.
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 0,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,1 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: