ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ-ի հետ․ Փաշինյանն ընդունել է Թերեզա Չերվինսկային

14.11.2024 16:46
ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ-ի հետ․ Փաշինյանն ընդունել է Թերեզա Չերվինսկային

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային, հայտնում են կառավարությունից։

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:

Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: 

Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը: 

Մտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ:

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ․ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post