Հայերի կողմից հիմնադրված ServiceTitan–ը IPO–ի հայտ է ներկայացրել Nasdaq բորսայում

19.11.2024 20:44
Հայերի կողմից հիմնադրված ServiceTitan–ը IPO–ի հայտ է ներկայացրել Nasdaq բորսայում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամպային ծրագրային ապահովման համաշխարհային առաջատար մշակողներից մեկը՝ ServiceTitan-ը, IPO–ի հայտ է ներկայացրել Nasdaq բորսայում՝ «TTAN» նշանով, ասվում է ֆոնդային բորսայի կայքում:

Միաեղջյուր ընկերությունը, որը հիմնադրվել է Գլենդելում (Կալիֆոռնիա) 2012 թվականին հայազգի Արա Մաղդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից, թողարկում է ամպային ծրագրային ապահովում բնակելի և կոմերցիոն շենքերի ջեռուցման և օդափոխության համակարգերի, սանտեխնիկայի, էլեկտրականության և այլ սպասարկող ոլորտների համար։

Նշվում է, որ ServiceTitan-ը ներգրավել է առնվազն 1,5 միլիարդ դոլարի երկարաժամկետ վենչուրային ներդրումներ։ 2023 թվականի հուլիսի 31-ին ավարտվող 6-ամսյա ժամանակահատվածում ընկերությունը ստացել է 348 միլիոն դոլարի եկամուտ՝ գրանցելով 26% աճ՝ 2023թ․–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ զուտ վնասը կազմել է 92 մլն դոլար՝ նվազելով 12%-ով։ Ծախսերի մեծ մասն ուղղվել է վաճառքի և մարքեթինգի (122 մլն դոլար) ոլորտներին, ինչպես նաև հետազոտություններին և մշակումներին (121 մլն դոլար):

Ընկերությունը հայտնել է, որ ստացել է $233 մլն համախառն շահույթ՝ չհաշված վարչական ծախսերի:

«Շուկայում դեբյուտ իրականացնելու ընկերության որոշումն անսպասելի չէր: ServiceTitan-ը մշտական ​​ֆավորիտ է եղել IPO-ի հավանական թեկնածուների ցուցակներում, այդ թվում՝ Crunchbase News-ի հունվարի կանխատեսման մեջ», - ասվում է հայտարարության մեջ:

ServiceTitan-ը ամենահայտնի միաեղջյուրներից է։ 2021 թվականի ֆինանսավորման փուլից հետո այն գնահատվել է 9,5 միլիարդ դոլար։ Պարզ չէ, թե որքան այն կգնահատվի այսօր։

ServiceTitan–ի սովորական բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերերն են Iconiq–ը (24%), Bessemer Venture Partners–ը (13,9%), Battery Ventures–ը (7,5%) և TPG–ն (6,4%):


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post