21.11.2024 22:53
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները դեպի Հայաստան սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել են 1%, իսկ ամսական կտրվածքով՝ 1.1%–ով՝ օգոստոսին տարեկան 18.6% անկումից և 10.7% ամսական աճից հետո: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – Novemeber 2024» ամփոփագրում։
«Ռուսաստանից ներհոսքը սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 19 տոկոսով։ ԱՄՆ-ից զուտ ներհոսքն աճել է 7,7%-ով (տարեկան)»,- նշվում է զեկույցում։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց անունով անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 97,2 մլն դոլար, որից ոչ առևտրային՝ 55,8 մլն դոլար։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: