ՎԶԵԲ–ը ՀՀ–ում սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր․ բանկի գործադիր տնօրեն

27.11.2024 10:38
ՎԶԵԲ–ը ՀՀ–ում սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր․ բանկի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) ԵՄ–ի աջակցությամբ սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր, որն ուղղված է տեղական կապիտալի շուկաների խթանմանը և տեղական ՓՄՁ-ների ֆինանսավորման այլընտրանքային լուծումների ստեղծմանը, հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։

«Ծրագիրը կոչված է օժանդակելու պարտատոմսերի և բաժնետոմսերի հայկական կորպորատիվ թողարկողներին՝ մասնագիտացված կարողությունների զարգացման և արժեթղթերի թողարկման հետ կապված ծախսերի համաֆինանսավորման միջոցով», – նշեց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում բանկի հիմնական առաջնահերթություններից են ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը 220 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,4 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և ֆինանսները։

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև