Երևանի ավտոբուսներում և միկրոավտոբուսներում այսուհետ հնարավոր է վճարում կատարել բանկային քարտերով

02.12.2024 11:23
Երևանի ավտոբուսներում և միկրոավտոբուսներում այսուհետ հնարավոր է վճարում կատարել բանկային քարտերով

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում կատարել բանկային քարտերով, ասաց ՀՀ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

«Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն ավտոբուսներում և միկրոավտոբուսներում, հնարավոր է վճարում կատարել ՀՀ բանկերի կողմից թողարկված բանկային քարտերի միջոցով», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս գործարքը միջնորդավճարներ չի ենթադրում։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ ծրագիրը իրականացնող կազմակերպության կողմից («TelCell» ընկերություն) միջնորդավճարները վճարվում են։

«Այս շաբաթվա ընթացքում այս գործարկումից հետո եթե ինչ–որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին դրանց մասին հայտնել, դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո վճարման այս հնարավորությունը կգործարկվի նաև մետրոյում», – ասաց Գրիգորյանը։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post