09.12.2024 17:10
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) գործարքների ընդհանուր ծավալն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 129 730,6 մլն դրամ։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 111 910․1մլն դրամ, երկրորդ եռամսյակում՝ 94 769․9մլն դրամ, իսկ 2023թ․–ի տարեկան ցուցանիշը կազմել է 185 030․5մլն դրամ։
AMX –ում երրորդ եռամսյակում իրականացված գործարքների ընդհանուր ծավալում 90 459․0մլն դրամը բաժին է հասնում ռեպո–գործարքներին, 305․3մլն դրամը՝ բաժնետոմսերով գործարքներին, 26 242․6մլն դրամը՝ պետական պարտատոմսերով գործարքներին, իսկ 12 723․7մլն դրամը՝ կորպորատիվ պարտատոմսերին։
Հաշվետվության մեջ նշվում է, որ AMX-ում հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործարքների ընդհանուր թիվը կազմում է 2 292՝ առաջին եռամսյակում իրականացված 2 068–ի, երկրորդ եռամսյակում իրականացված 2 465–ի և 2023թ․–ին իրականացված 6 472–ի դիմաց։
AMX–ում ցուցակում անցած կազմակերպությունների թիվը 28 է, առաջին եռամսյակում՝ 31, երկրորդ եռամսյակում՝ 30, 2023թ․–ին՝ 23։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: