19.12.2024 11:31
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտում է «Պահուստային ծրագրի» (SBA) չորրորդ ամփոփիչ ստուգումը Հայաստանի հետ՝
երկրին հասանելի դարձնելով 18.4 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (մոտավորապես 24.12 միլիոն ԱՄՆ դոլար)։
«Ամփոփիչ ստուգման ավարտը տալիս է 18.4 միլիոն ՓՀԻ-ից (մոտավորապես 24.12 միլիոն ԱՄՆ դոլար) օգտվելու հնարավորություն՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 92.0 միլիոն ՓՀԻ-ի (մոտավորապես 120.59 միլիոն ԱՄՆ դոլար)։ «Պահուստային ծրագիրը», որը ՀՀ իշխանությունների կողմից կանխարգելիչ է համարվում, նպատակ ունի օժանդակելու կառավարության քաղաքականության և բարեփոխումների օրակարգին՝ տնտեսական և ֆինանսական կայունություն պահպանելու և բարձր, ներառական և կայուն աճին օժանդակելու համար», – նշվում է ԱՄՀ–ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, անցյալ տարվա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի Հայաստան կատարած այցից հետո երկրի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել 128,8 մլն SDR (մոտ 165,6 մլն դոլար) չափով պահուստային համաձայնագրի շուրջ՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունությանն ուղղված կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու և ներառական աճի ապահովմանն ուղղված բարեփոխումները խթանելու համար։
Պահուստային վարկավորման համաձայնագրերը (Stand-by Arrangements) նախատեսում են, որ երկիրը երաշխիք է ստանում, որ կկարողանա ցանկացած պահի` համաձայնագրի ժամկետի գործողության ընթացքում, համաձայնագրի պայմանների պահպանման դեպքում, ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև այն գումարի սահմանաչափը, որի մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով տրամադրվող միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման քանակը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկային գումարը վերադարձվում է հիմնադրամ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: