23.12.2024 14:08
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գնաճը բարձրացավ՝ հոկտեմբերի 0.6 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 1.4 տոկոս (տ/տ)։ Նոյեմբերի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 3.1 տոկոսով բարձր գներով։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2024» զեկույցում։
«Չնայած բնակարանների վարձակալության գները հոկտեմբերին ՍԳԻ-ում գրեթե չէին բարձրացել, կադաստրային տվյալները ցույց տվեցին, որ բնակարանային գործարքների գները Երևանի կենտրոնում բարձրացել էին 2.4 տոկոսով (տ/տ)․ իսկ գործարքների թիվն ավելացել էր 58.6 տոկոսով (տ/տ)․ ակտիվության մեծացումը պայմանավորված է 2025 թ․ հունվարից Երևանում հիփոթեքային վարկերի տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտով», – ,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%), իսկ 2025 թվականի համար՝ 3% (+1%)։ Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1,4%։ Կենտրոնական բանկի այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-1,6 տոկոսի սահմաններում, 2025թ․-ի կանխատեսումը 3,9-3,2 տոկոս է, 2026թ․–ին՝ 4.2-3.8%, 2027թ․–ին՝ 4%։
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 3,1 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ գնաճը Հայաստանում կկազմի 1,8%, իսկ 2025թ․-ի վերջին՝ 3,1%։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: