30.12.2024 14:11
![UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում](http://www.armbanks.am/wp-content/uploads/2024/12/MyCollages-2024-12-30T140644.883.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել այդ համակարգով փոխանցումների իրականացումը Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև ստացումը մասնաճյուղերում և Converse Mobile հավելվածում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։
Հավելվածի միջոցով՝ առանց Բանկ այցելելու, փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է.
- Մուտք գործել արագ փոխանցումներ
- Մուտքագրել փոխանցման կոդը, որը ուղարկողին է տրամադրվում գործարքի ժամանակ
- Գումարի չափը
- Արժույթը
- Մուտքագրման հաշվեհամարը
Մանրամասն՝ այստեղ, 010-511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: