Thu, 9 October
25.1 C
Yerevan
USD: 382.75 RUB: 4.69 EUR: 445.29 GEL: 141.21 GBP: 513.38

Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկն արդեն երկրորդ անգամ նոր ձևաչափով հանդիպում է անցկացրել իր բաժնետերերի և ներդրողների հետ՝ ամփոփելով 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այսպիսի հանդիպումների միջոցով բանկը բաժնետերերի և ներդրողների հետ զարգացնում է փոխադարձ վստահության միջավայր, ձևավորում կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։

«Նմանատիպ հանդիպումներով կորպորատիվ կառավարման նոր մշակույթ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր եռամսյակում հանդիպում ենք իրականացնում մեր հաճախորդների, ներդրողներ հետ, որի ընթացքում ներկայացնում ենք մեր ցուցանիշները։ Որպես բաց բաժնետիրական ընկերություն, մեր բաժնետերերին ցանկանում ենք ավելի շատ տեղեկատվություն տալ մեր գործունեության մասին, որպեսզի իրենք էլ զգան, թե որ ուղղությամբ է բանկը զարգանում, ինչպես է զարգանում, ինչ առաջընթացներ, խոչընդոտներ ու ռիսկեր կան։ Նախորդ կիսամյակը շատ հաջող ենք ամփոփել՝ պլանավորվածից ավելի բարձր շահույթով։ Կարծում եմ, որ տարին կամփոփենք ավելի լավ ցուցանիշով, քան պլանավորել էինք»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։  

«Այս պահին Ակբան ամենաակտիվ բաժնետոմսեր ունեցող ընկերությունն է Հայաստանի ֆոնդային բորսայում և միակ ընկերությունն է, որի միջոցով անընդհատ և մեծ ծավալի գործարքներ են տեղի ունենում։ Բանկի գործունեությունը և ֆինանսական արդյունավետությունը առանձնանում է բարձր էֆեկտիվությամբ և բարձր ցուցանիշներ է ապահովում»,- նշել է «Արմբրոկ» հայաստանյան ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img