ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:
Դիմերեսին պատկերված է Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող: Դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներն են՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի անվանական արժեքը 10000 դրամ է, թողարկման քանակը՝ 300 հատ։