Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հայտնվել են Չինաստանի և եվրագոտու բացասական վիճակագրության ֆոնի հետևանքով առաջացած ճնշման տակ
12.03.2012

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին վեց շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1663,40 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր Չինաստանից և եվրագոտուց ստացած նորություններով, ինչպես նաև Հունաստանի պարտքի դուրսգրման վերաբերյալ պահպանվող անորոշությամբ:
Չինաստանի կառավարությունը ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը 8 տոկոսից հասցրեց 7,5 տոկոսի: Փետրվարին գործնական ակտիվության ցուցիչի անմխիթար տնտեսական վիճակագրությունը և եվրագոտու չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ն նույնպես լավատեսություն չավելացրեցին: Իրոք, փետրվարին գործնական ակտիվության ցուցանիշը կազմեց 49,3 կանխատեսված 49,7-ի փոխարեն, ինչը տնտեսության ակտիվության անկում էր նշանակում: Իսկ եվրագոտու ՀՆԱ-ի վերանայված տվյալները 2011թ.-ի չորրորդ եռամսյակում 0,3 տոկոսով նվազեցին նախորդ եռամսյակի համեմատ:
Ամեն դեպքում, շաբաթվա երկրորդ կեսին ոսկու շուկայի իրավիճակը լավ ընթացք ստացավ: Թանկարժեք մետաղը կարողացավ վերականգնել իր դիրքերը հունական պարտքի վերակազմավորման առումով առաջացած լավատեսությունից հետո: ԱՄՆ-ի աշխատաշուկայի փետրվարյան տվյալները, որոնք հրապարակվեցին ուրբաթ՝ մարտի 9-ին, սկզբում ոսկու արժեքի կարճաժամկետ նվազման հանգեցրեցին: Սակայն ուրբաթ օրվա ավարտին ոսկու գինն աճեց:
Դիտումներ: 90
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն |
Comments Off
Բանալի բառեր: Հայաստան, ՄԵՏԱՂ, ՈՍԿԻ, ՊՂԻՆՁ
Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 5-9-ն ընկած ժամանակահատվածում
12.03.2012

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային հատվածում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,37 տոկոսով՝ հասնելով 390,17 դրամի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 15,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը 50,34 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,39 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 10-ին, կազմեց 391,44 դրամ:
Դիտումներ: 73
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական |
Comments Off
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժութի շուկայի տեսությունը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում
05.03.2012

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,29 տոկոսով՝ հասնելով 388,75 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 10,33 մլն ԱՄՆ դոլար, ինչը 86,13 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Առքուվաճառքի ծավալի նման կտրուկ աճը պայմանավորված է նախորդ շաբաթվա համեմատության ցածր բազայով; Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,16 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 3-ին, կազմեց 389,92 դրամ:
Դիտումներ: 76
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական |
Comments Off
Բանալի բառեր: ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆ . ԱՐԺՈՒՅԹ
Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկին էժանացել է, իսկ պղինձը կարողացել է պահպանել ձեռք բերած դիրքը
05.03.2012

Նախորդ շաբաթվա սկզբին աճը շարունակելու ոսկու փորձերն անհաջողության մատնվեցին լիքվիդայնության տրամադրմանն ուղղված ԵԿԲ-ի հերթական գործողությանը սպասելու, ինչպես նաև FOREX միջազգային արժութային շուկայում նվազող դոլարի ֆոնի ներքո:
Դիտումներ: 82
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական |
Comments Off
Բանալի բառեր: ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՄԵՏԱՂ, շուկա
Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում
27.02.2012

NASDAQ OMX Armenia բորսայի արժույթի բաժանմունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախորդ շաբաթվա ընթացքում աճել է 0,25 տոկոսով և կազմել 389,89 դրամ: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 5,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 68,98 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,02 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, կազմել 390,54 դրամ:
Դիտումներ: 88
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական |
Comments Off
Բանալի բառեր: արժույթ, շուկա, տեսություն
Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումն աճել է Հունաստանի հարցում առաջացած լավատեսության շնորհիվ
27.02.2012

Նախորդ շաբաթվա ընթացքում, բացի ուրբաթ օրվանից, ոսկին վստահ աճ էր արձանագրում: Հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու արժեքն ավելացավ 2,91 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1772,06 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը ներդրողների տրամադրության լավացումն է Աթենքին ֆինանսական օգնության երկրորդ տրանշի տրամադրման որոշման, ինչպես նաև մասնավոր ներդրողներին պատկանող պետական պարտատոմսերի վերակառուցվածքայնության մասին օրինագիծը հունական խորհրդարանի կողմից հավանության արժանացման ֆոնի ներքո:
Դիտումներ: 79
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական |
Comments Off
Բանալի բառեր: Հայաստան, ՄԵՏԱՂ, շուկա
Կարդալ ամբողջությամբ
ԶՀԲ-ն նպատակաուղղված է հաճախորդների հետ նոր կորպորատիվ հարաբերությունների ձևավորմանը
23.02.2012

Զարգացման հայկական բանկի (ԶՀԲ) վարչության նախագահ Կարեն Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին ներկայացրել է բանկի նոր ռազմավարությունը, ինչպես նաև հիմնական ուղղությունները, որոնցով բանկը մտադիր է շարունակել աշխատանքը երկրի բանկային հատվածում:
Դիտումներ: 94
Բաժիններ՝ Բանկեր, Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական |
Comments Off
Բանալի բառեր: ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ, ռազմավարություն, ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են Հունաստանի շուրջ տիրող անորոշության ֆոնի ներքո
14.02.2012

Անցած առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թույլ նվազման միտում ցուցաբերեց: Թանկարժեք մետաղի գնանշումների նվազումը պայմանավորված էր շուկայի մասնակիցների զգուշավորությամբ, որ հանգստյան օրերին Հունաստանի վարչապետին չհաջողվեց փոխզիջումներ գտնել քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ ծախսերի կրճատման լրացուցիչ միջոցների վերաբերյալ, որն անհրաժեշտ է 130 մլրդ. չափով ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը ստանալու համար:
Դիտումներ: 127
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն |
Comments Off
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում
14.02.2012

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժութային հատվածում աճել է 0,05 տոկոսով՝ հասնելով 388,71 դրամի:
Դիտումներ: 104
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն |
Comments Off
Բանալի բառեր: արժույթ, դոլար, ԴՐԱՄ, Հայաստան, ՌՈՒԲԼԻ
Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու գնանշումները նվազել են, իսկ պղնձինը՝ բարձրացել ԱՄՆ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնի ներքո
08.02.2012

Նախորդ առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին թեթև նվազման միտում է ցուցադրել, քանի որ ներդրողները զգուշություն էին պահպանում՝ հետևելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքին: Հունաստանի շարունակվող բանակցությունները մասնավոր վարկատուների հետ պետպարտքի վերակազմավորման վերաբերյալ նպաստել են շուկայի լարվածության ուժեղացմանը: Պորտուգալիայի պետական տասնամյա պարտատոմսերի 15%-ից բարձր աճը նույնպես ճնշում գործադրեց ոսկու վրա:
Դիտումներ: 177
Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն |
Comments Off
Բանալի բառեր: ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՄԵՏԱՂ, շուկա
Կարդալ ամբողջությամբ