16.05.2012

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի համախառն ծավալը 2012 թ.-ի ապրիլին կազմել է շուրջ 50,8 մլն դոլար կամ ավելի քան 19,9 մլրդ դրամ:
NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ մարտի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել 8,1 տոկոսով, այսինքն՝ շուրջ 1,6 մլն դոլարով: Միաժամանակ ապրիլին իրականացված գործարքների ընդհանուր թիվը, մարտի համեմատ, կրճատվել է 16,2 տոկոսով՝ ամսվա արդյունքում կազմելով 367 գործարք:
Ապրիլի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է ապրիլի 16-ին՝ շուրջ 8,2 մլն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ ապրիլի 2-ին՝ մոտ 200 հազ. դոլար:
Բաժիններ՝ Bonds.am, Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական, ժամի լուր | Կարծիքներ չկան »
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ




























