Անելիք բանկը «Վստահելի» նոր ավանդատեսակ է առաջարկում տարեկան մինչև 12,3 տոկոսադրույքով

10.11.2011 18:35
Անելիք բանկը «Վստահելի» նոր ավանդատեսակ է առաջարկում տարեկան մինչև 12,3 տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «Վստահելի», տարեկան մինչև 12.3% տոկոսադրույքով դրամային տեսքով և մինչև 8,8 տոկոսադրույքով դոլարի դեպքում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ի տարբերություն մյուս ավանդատեսակների, այս ավանդի նվազագույն չափը սահմանված է 40 հազ. ՀՀ դրամ՝ ի տարբերություն մնացած ավանդատեսակների, որտեղ այն կազմում է 100 հազ. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

««Անելիք Բանկ» ՓԲԸ-ում «Վստահելի» ավանդատեսակով ավանդ ներդրած ավանդատուները հնարավորություն ունեն ցանկացած պահի, ցանկացած գումարով ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ»,- ասաց բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Ավանդի առանձնահատկությունն այն է, որ բոլոր այն ավանդատուները, ովքեր կներդնեն նշված ավանդատեսակով ավանդ 1 տարի և ավել ժամկետով և մինչև պայմանագրում նշված ժամկետի 2/3-ի լրանալը կկրկնապատկեն ավանդի մայր գումարը և ավանդի տոկոսները կստանան ժամկետի վերջում, ապա գործող տոկոսադրույքին կավելանա ևս 0.1% մնացած ժամկետի համար:

Արևյանն ավելացրեց, որ բանկը հնարավորություն է ընձեռում իր ավանդատուներին ավանդի դիմաց տոկոսները ստանալ յուրաքանչյուր ամիս կամ կապիտալացնել դրանք, այսինքն` տոկոսի վրա տոկոս հաշվարկել:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բանկի բոլոր ավանդատուները ստանում են նվեր` անվճար VISA կամ MASTERCARD տեսակի պլաստիկ քարտեր` առանց սպասարկման վճարների:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` միայն դրամային ավանդի դեպքում` 4 մլն ՀՀ դրամի, միայն արտարժույթային ավանդի դեպքում`  2 մլն ՀՀ դրամի չափով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև