Անելիք բանկի քարտապանները 10-15% զեղչ կստանան KARGIN OPTICS սրահների ցանցում և Nimfa կոշիկի սրահում

20.03.2013 12:58
Անելիք բանկի քարտապանները 10-15% զեղչ կստանան KARGIN OPTICS սրահների ցանցում  և Nimfa կոշիկի սրահում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. KARGIN OPTICS սրահների ցանցը և Nimfa կոշիկի սրահը միացել են  Անելիք Բանկ ՓԲԸ «Զեղչային ցանցին», որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 10-15% զեղչեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տվյալ զեղչերը ստանալու համար հաճախորդները ընդամենը պետք է գնումներն իրականացնեն անկանխիկ` Բանկի քարտերով:

Ինչպես նշվում է, այն հաճախորդները, ովքեր անկանխիկ գնումներ կանեն “Անելիք Բանկ” ՓԲԸ քարտերով KARGIN OPTICS սրահների ցանցում  (Խանջյան 41` (010)560644, Մոսկովյան 25, Մաշտոցի 21, Կոմիտաս 45) արևապաշտպան ակնոցների և օպտիկական շրջանակների համար կստանան 10% զեղչ, իսկ խանութում գործող զեղչերի ընթացքում` կստանան տվյալ պահին սպասարկման կետում գործող զեղչերից առավելագույնը:

Nimfa կոշիկի սրահում (Մոսկովյան 27) քարտապանները անկանխիկ գնումներ իրականացնելիս կստանան 10-15% զեղչ, իսկ սրահում գործող զեղչերի ընթացքում`  +5% զեղչ:

Մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ «Անելիք Բանկ»  ՓԲԸ  բոլոր քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու մինչև 50% զեղչերից Հայաստանի ավելի քան 500 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև ստանալ միչև 20% հավելյալ զեղչեր գերծող զեղչերին շուրջ 250 խանութներում և սպասարկման կետերում:

Բանկի կողմից ներդրված զեղչային ցանցն ընդգրկում է տարբեր նախասիրությունների անձանց համար նախատեսված առևտրի և սպասարկման կետերի լայն շրջանակ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև