ԱՊՊԱ–ի սակագները 2013 թվականին կարող են աճել. ԻՆԳՈ Արմենիա

08.01.2013 12:52
ԱՊՊԱ–ի սակագները 2013 թվականին կարող են աճել. ԻՆԳՈ Արմենիա

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա»–ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը չի բացառում, որ 2013 թվականին Հայաստանում ԱՊՊԱ–ի սակագները կարող են աճել։

«ԱՊՊԱ–ի սակագների բարձրացման մասին խոսակցություններն ավելի իմաստավորված և հիմնավորված բնույթ են սկսում կրել»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ապահովագրական ընկերությունները 2012 թվականի հունվար–նոյեմբերին վճարել են մոտ 8.2 մլրդ դրամ 39665 ԱՊՊԱ փոխհատուցում։ Միաժամանակ, ապահովագրավճարների ծավալը 11 ամիսների ընթացքում կազմել է մոտ 13.6 մլրդ դրամ։

Ինչպես կարծում է Ալթունյանը, այս տարի, նախորդի պես, ապահովագրական շուկայի համար հագեցած է լինելու, քանի որ արդեն անցած տարվանից հաճախորդային բազան մի քանի անգամ աճում է։

Ամփոփելով ավարտված տարվա արդյունքները` «ԻՆԳՈ Արմենիա»–ի գործադիր տնօրենն ընդգծեց, որ հանրապետությունում բոլոր տեսակի ապահովագրության նկատմամբ առաջընթաց է գրանցվել, «բացառությամբ ԿԱՍԿՈ ապահովագրության, քանի որ նվազել է բանկային համակարգով տվյալ տեսակի ապահովագրության ֆինանսավորումը, և, համապատասխանաբար, նվազել է ապահովագրավճարների ծավալը»։

Ալթունյանը նշեց նաև, որ Հայաստանի ապահովագրական շուկայի համար ամենակարևորն այն էր, որ  2012 թվականին կառավարությունն ընդունեց մի շարք որոշումներ, որից հետո ընդլայնվեց պարտադիր բուժապահովագրության ծածկույթը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև