Ավանդների նոր պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկից

30.10.2018 16:59
Ավանդների նոր պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկից

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այս անգամ Բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլ նաև նվազեցնում է ավանդների ձևակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաև տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին:

«2018թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը  ներառյալ, ձևակերպելով "Շահավետ" և "Պրոգրեսիվ" ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 10.000 ՀՀ դրամից՝ 365 օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ՝ 10%-ով բարձրացված տոկոսադրույք: 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ներդնելիս  հաճախորդները կստանան նվեր Բանկի կողմից», - հայտնում են բանկից:

Նշվում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններն են. ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխայից մինչև թոշակառու, ցանկացած ժամկետով՝ 1-ի ամսից մինչև 15 տարի, հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում, տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն՝ համաձայն Բանկում գործող տոկոսադրույքների, ավանդի գումարի անսահմանափակ քանակությամբ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություն, ավանդի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ տոկոսագումարների մասնակի պահպանմամբ, Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

«Վաղը, 2018 թ.-ի հոկտեմբերի 31-ին, ՎՏԲ-Հայաստան Բանկը կմասնակցի Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մարիոթ հյուրանոցում ժամը 12:15-15:00: ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է իր հաճախորդներին այցելել  ցուցահանդեսը, որտեղ նրանց են սպասում են նվերներ ու անակնկալներ», - հայտնում են բանկից:

Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ հատուկ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև