ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկիհետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

15.12.2017 14:43
ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱԶԲ-Ի և Սիթի բանկիհետ կնքեց 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը ստորագրել է Ակումբի առևտրի ֆինանսավորման մեկամյա ծրագիր` 25 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, որը կազմվել է Սիթի բանկի կողմից Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ միասին: ԱԶԲ-ն երաշխիքի ձևով աջակցում է ծրագրի մի մասին իր՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի (ԱՖԾ) միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Սա Սիթի բանկի կողմից Արդշինբանկի համար կազմված՝ Ակումբի առևտրի ֆինանսավորման առաջին ծրագիրն է: Դրա միջոցները կաջակցեն Արդշինբանկի լավագույն կորպորատիվ հաճախորդների ներմուծման և արտահանման գործարքներին՝ մեծացնելով առևտրային գործարքների ծավալն ու արժեքը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտները:

«Մենք ուրախ ենք, որ մեր կորպորատիվ, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հաճախորդներին առևտրի ֆինանսավորման այսքան անհրաժեշտ պրոդուկտները տրամադրելու գործընթացում առաջատարն ենք: Սա ոչ միայն կդիվերսիֆիկացնի և կամրապնդի մեր հաճախորդների բազան, այլև կծառայիՀայաստանի կայուն տնտեսական աճին նպաստելու մեր նպատակին», - ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը: «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Սիթի բանկին՝ մեր վաղեմի գործընկերոջը, ինչպես նաև ԱԶԲ-ին արդյունավետ համագործակցության և գործարքի հաջող իրականացմանհամար»:

«Սիթի բանկում մենք նպատակ ունենք ապահովել առանձնահատուկ և լավագույն առևտրային լուծումներ: Սիթի բանկի գլոբալ հասանելիությունը և առևտրային հոսքերի ֆինանսավորման փորձը մեզ իդեալական դիրք են ապահովում՝ զարգացող շուկաների առաջընթացին և աճին աջակցելու առումով», - ասել է Սիթի բանկի՝Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Ֆինանսական հաստատությունների և թղթակից բանկային, գանձապետական և առևտրային լուծումների գծով ղեկավար՝ Չաֆիք Հադաթը:

«Արդշինբանկի հետ Ակումբի առևտրի ֆինանսավորման այս ծրագրի միջոցով մենք կարողացանք գործընկերություն ձևավորել ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի ապահովենք Արդշինբանկի առևտրի ֆինանսավորման կարիքների համար իդեալական լուծումը»:

«ԱԶԲ-ն ուրախ է, որ այս գործարքի մասն է կազմում Արդշինբանկի և Սիթի բանկի հետ միասին», - ասել է ԱԶԲ-ի կապերի գծով կառավարիչ՝ Նանա Խուրոդզեն: «Այս ծրագրի միջոցով Արդշինբանկը կկարողանա ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները` աջակցելու ավելի մեծ թվով ներկրող և արտահանող ընկերություններին, այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին: Դա կնպաստի Հայաստանի աճին և աշխատատեղերի ստեղծմանը»:

2012թ.-ից ի վեր ԱԶԲ-ի ԱՖԾ-ն Հայաստանի առևտրի ոլորտում 55.9 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել 159 գործարքի միջոցով, որոնցից 95.6 տոկոսը ՓՄՁ-ների հետ կապված գործարքներ էին:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, ունի 64 մասնաճյուղից բաղկացած լայնածավալվաճառքի ցանց: Այն առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի կորպորացիաներին, ՓՄՁ-ներին և անհատներին: Այն միակ մասնավոր կազմակերպությունն է Հայաստանում, որը ստացել է երկու միջազգային վարկանիշային խոշոր գործակալությունների` Մուդիսի և Ֆիթչի վարկանիշը, որը հավասար է Սուվերեն վարկանիշին:

Առաջատար գլոբալ Սիթի բանկն ունի մոտ 200 մլն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրներում և իրավասություններում: Սիթի բանկը սպառողներին, կորպորացիաներին, կառավարություններին և հաստատություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ,ներառյալ սպառողական բանկային ու վարկային, կորպորատիվ ու ներդրումային բանկային ծառայություններ,արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային ծառայություններ և ունեցվածքի կառավարում:

Մանիլայում հիմնված ԱԶԲ-ի գործունեության նպատակը աղքատության կրճատումն է Ասիայի ևԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ համաշխարհային տնտեսական աճի, էկոլոգիապես կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Հիմնադրված լինելով 1966 թվականին` ԱԶԲ-ն այժմ նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ դոլար գումարի չափով համաֆինանսավորում:

Առևտրի ֆինանսավորման ծրագիրը (ԱՖԾ), որն ունի ԱԶԲ-ի 3Ա վարկային վարկանիշ, ավելի քան 200 գործընկեր բանկերին երաշխիքներ ու վարկեր է տրամադրում առևտրին աջակցելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով ավելի շատ ընկերություններ ներգրավել ներմուծման և արտահանման գործունեության մեջ ամբողջ Ասիայով: Առևտրի ֆինանսավորման բարձրակարգ մասնագետների և 24-ժամյա արձագանքման շնորհիվ ծրագիրն իրեն հաստատել է որպես միջազգային առևտրային հանրության կարևոր գործընկեր` ապահովելով արագ, հուսալի և արձագանքող աջակցություն տարածաշրջանի ամենադժվարին շուկաներում բացերը լրացնելու համար: 2009 թ.-ից ի վեր, ԱՖԾ-ն աջակցել է ավելի քան 9.200 փոքր ու միջին ձեռնարկություններին զարգացող Ասիայում ավելի քան 14,000 գործարքների միջոցով, որոնց արժեքը գերազանցում է 26 մլրդ դոլար` բորսաներում վաճառվող ապրանքատեսակների և արտադրական ապրանքներից մինչև բժշկական պարագաներն ու սպառողական ապրանքները: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև