Թանկարժեք մետաղների գինը կրկին բարձրացել է

29.03.2011 14:01
Թանկարժեք մետաղների գինը կրկին բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է թանկարժեք մետաղների գները մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները, արտահայտված ՀՀ դրամով, հետևյալն են՝ ոսկի`  գնման   գին`   15606.34 (+184.42),   բացթողնման  գին`16963.41 (+200.45), արծաթ` գնման գին` 400.73 (+19.26), բացթողնման գին`435.58 (+20.94),   պլատին` գնման գին`  18997.70  (+169.48), բացթողնման գին`  20649.67 (+184.21),   պալադիում`    գնման  գին`    8106.09 (+197.76),     բացթողնման գին`    8810.97 (+214.96): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև