Թոսունյան. «Բանկերի արտոնագրերի զանգվածային հետկանչ չի լինի»

05.12.2013 11:40
Թոսունյան. «Բանկերի արտոնագրերի զանգվածային հետկանչ չի լինի»

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանյան բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանն իր տեսակետն է հայտնել Ռուսաստանի բանկային համակարգի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Банки.ру–ն, պատասխանելով լրագրողներին հարցին` Գարեգին Թոսունյանը խոսել է առևտրային բանկերի արտոնագրերի հետկանչի և բանկային շուկայում անբարեխիղճ մրցակցության և պատճառների մասին։

«Վարկային կազմակերպությունների արտոնագրերի հետկանչը, որը տեղի ունեցավ այս տարի, բոլորովին չի վկայում ռուսական բանկային համակարգի որևէ կառուցվածքային խնդիրների մասին»,– վստահ նշել է միության նախագահը։

Ըստ նրա, վերջին իրադարձությունների հետևանքով խոսակցություններ տարածվեցին, թե Կենտրոնական բանկը սկսել է ակտիվորեն «մաքրել» շուկան, որ կան նաև վարկային կազմակերպությունների այլ «սև» ցուցակներ ևս, որոնցից Ռուսաստանի բանկը հնարավոր է շուտով հետ կանչի արտոնագրերը։ «Արդյունքում դա հանգեցրեց նրան, որ որոշ շրջաններում մի շարք ֆինանսական կազմակերպություններ սկսեցին կիրառել անբարեխիղճ մրցակցության մեթոդները։ Խոսքը վերաբերում է որոշ տարածաշրջանային վարկային կազմակերպություններից արտոնագրերը վերցնելու և շուտափույթ փակելու մասին չհաստատված տեղեկությունների տարածմանը, ինչի հետևանքով տուժած բանկերը բնակչության ավանդների արտահոսք են արձանագրում»,– ասել է Թոսունյանը։

Նա հատուկ ընդգծել է, որ բանկերի վերաբերյալ որևէ «սև ցուցակ» չկա։ Դա բազմաթիվ անգամ հաստատել է Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։ «Եվ ես ինքս հիմքեր չունեմ չհավատալու ԿԲ–ի իմ գործընկերներին»,– նշել է ՌԲՄ նախագահը։

Մեկնաբանելով «բանկերի մաքրման» մասին խոսակցությունները` Գարեգին Թոսունյանը հայտնել է, որ արտոնագրերի զանգվածային հետկանչի մասին խոսք չկա։  ԿԲ–ն հետևողական քաղաքականություն է վարում շուկայից օրինախախտներին բացառելու ուղղությամբ, ովքեր զբաղվում են դրամական միջոցների կանխիկացմամբ և հանցավոր եկամուտների լվացմամբ։

Ըստ նրա, բնակչության շրջանում բանկերի նկատմամբ անվստահության պատճառ չկա` հատկապես հաշվի առնելով ավանդների ապահովագրման համակարգի գործողությունները։ «Կարծում եմ, որ մեր քաղաքացիներն արդեն համոզվել են, որ 700 հազար ռուբլու դիմաց կարելի է բացարձակապես վստահ լինել, որ նման իրավիճակների դեպքում ավանդատուներին գումարները բավական արագ են վերադարձնում։ Ապահովագրությամբ չփոխհատուցած գումարը կմարվի բանկի լիկվիդացման ընթացքում` առաջին հերթի վարկառուների պահանջների համաձայն։ Այդ պատճառով բանկային հաճախորդները խուճապի մատնվելու պատճառ  չունեն»,– վստահեցրել է նա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև