Ներդրումային ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների շրջանառության ծավալը հունիսին կազմել է 47,6 մլրդ դրամ

04.09.2013 15:09
Ներդրումային ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների շրջանառության ծավալը հունիսին կազմել է 47,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներդրումային ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների շրջանառության ծավալը 2013թ.–ի հունիսին կազմել է 47,6 մլրդ դրամ` մայիսի համեմատ նվազելով 37,6 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում։

ԿԲ տվյալների համաձայն, ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների ՌԵՊՕ պայմանագրերի շրջանառության ծավալը հունիսին նվազել է 14,7 տոկոսով` կազմելով 381,1 մլրդ դրամ։

Ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցուցակում ընդգրկված է ութ ներդրումայի ընկերություն և 21 բանկ ($1 – 407,73 դրամ է).-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև