Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում

20.04.2010 17:00
Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ կոնգրեսը հուլիսի 1-2-ը կանցկացվի Երևանում:

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին կոնֆերանսի կազմկոմիտեից, որպես միջոցառման անցկացման վայր Երևանի ընտրությունն արտացոլում է Հայաստանի տնտեսության համար արժեթղթերի շուկայի, մասնավորապես, պարտատոմսերի շուկայի նշանակության բարձրացումը:

Կոնֆերանսի աշխատանքի ընթացքում նախատեսված է Հայաստանի արժեթղթերի շուկային նվիրված ընդլայնված բաժին, որտեղ զեկուցումներ կունենան պետական իշխանության մարմինների, բանկերի և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի մյուս բաժինները նվիրված կլինեն ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի վիճակին, նախատեսված են նաև առանձին բաժիններ՝ նվիրված Ռուսաստանի և ԱՊՀ առանձին երկրների պարտատոմսերի շուկաներին:

Կազմակերպիչների ակնկալիքներով՝ կոնֆերանսի աշխատանքին կմասնակցի շուրջ 250 մարդ, որոնք կներկայացնեն Ռուսաստանը, Հայաստանը, ինչպես նաև ԱՊՀ և Բալթյան այլ երկրներ, Մեծ Բրիտանիան և մայրցամաքային Եվրոպան:

Կոնֆերանսին ավանդաբար մասնակցում են բանկերի, ներդրումային և կառավարող ընկերությունների, արժեթղթերի էմիտենտների, վարկանիշային գործակալությունների և այլ ինստիտուտների ներկայացուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչն է Cbonds լրատվական գործակալությունը՝ NASDAQ OMX Արմենիայի աջակցությամբ: Հայաստանում կոնֆերանսի ինֆորմացիոն գործընկերն է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր www.bonds.am պորտալով:

«Պարտատոմսերին նվիրված ԱՊՀ և Բալթյան երկրների կոնգրեսն» անցկացվում է 2004 թ.-ից և ամեն տարի հավաքում է ԱՊՀ երկրների և մի շարք արտասահմանյան երկրների արժեթղթերի շուկաների պրոֆեսիոնալներին: Ամեն տարի կոնֆերանսի անցկացման վայր է ընտրվում նախկին ԽՍՀՄ երկրների ֆինանսական կենտրոններից մեկը: Կոնֆերանսն արդեն անցկացվել է Կիևում, Ալմաթիում, Ռիգայում, Բաքվում, Վիլնյուսում և Մինսկում:

Cbonds ընկերությունն արդեն 7 տարի ֆինանսական ուղղվածություն ունեցող մասնագիտական կոնֆերանսների առաջատար կազմակերպիչն է: Այդ կոնֆերանսները, իրավամբ, արժանացել են արժեթղթերի շուկայի բազմաթիվ մասնագետների, ներդրումային բանկիրների, կառավարիչների, բրոքերների և այլոց հարգանքին: Cbonds-ի կազմակերպած կարևոր կոնֆերանսների թվում կարելի է նշել «Ռուսական պարտատոմսային կոնգրեսը», որն անցկացվում է ամեն տարի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում և հավաքում է շուրջ 700 մասնակից, ինչպես նաև «ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսային կոնգրեսը», որն անցկացվում է ամեն տարի հունիսին ԱՊՀ ֆինանսական կենտրոններից մեկում և ունենում է շուրջ 300 մասնակից:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից: Գործակալությունը մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև