Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

25.12.2014 11:16
Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովը (SEC) վերլուծել է ԱՄՆ–ում վարկանիշային ծառայությունների շուկայի վիճակը։ Ոլորտի կոնցենտրացիան նախկինի պես շատ բարձր է։ Զեկույցի տվյալների համաձայն` բոլոր վարկանիշների 96,6 տոկոսը (մեկ տարի առաջ գրանցված 96,5 տոկոսի համեմատ) հաշվարկվել է շուկայի երեք խոշորագույն դերակատարների կողմից` Standard & Poor’s, Moody’s Investors Service և Fitch Ratings։ SEC–ն ընդհանուր առմամբ վերլուծել է 10 գործակալությունների գործունեությունը։

Ըստ ԱՄՆ–ի օրենսդրության պահանջների` SEC–ն ամեն տարի Կոնգրեսին է ներկայացնում ԱՄՆ–ում վարկանիշային ինդուստրիայի վիճակի մանրամասն վերլուծությունը։ Տեսչական ստուգման շրջանակում առաջին անգամ վերլուծվել է նաև գործակալությունների կիբերանվտանգությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

26 էջանոց զեկույցում նշվում է, որ կիբերպաշտպանության համակարգերում հայտնաբերվել են մի շարք խոցելի հատվածներ։ Հանձնաժողովը խորհուրդ է տվել վարկանիշային գործակալություններին բարձրացնել տեղեկատվական համակարգերի անվտանգության մակարդակը։

Մասնավորապես, խոշորագույն գործակալությունները դեռ ամբողջությամբ չեն ձևավորել ընթացակարգերն ու համակարգերը, որոնք բավարար մակարդակով կխոչընդոտեին տեղաբաշխողների մասին տեղեկատվության պոտենցիալ չարաշահման փորձը։ Մասնավորապես, ինչպես նշվում է զեկույցում, «ընկերություններից մեկը» աշխատակիցներին է տրամադրում ոչ հիմնավորված լայն հասանելիությունը վարկանիշային գործընթացի մասին գաղտնի տվյալների նկատմամբ։

SEC–ի կարծիքով` ոլորտում գործող ընկերություններն ամրապնդել են իրենց compliance–ծառայությունները, ուժեղացրել են տնօրենների խորհրդի վերահսկիչ գործառույթները։

Հանձնաժողովը խորհուրդ է տվել գործակալություններին ուժեղացնել տեղեկատվության և ցանցերի նկատմամբ հասանելիության հարցում ներքին վերահսկողության համակարգը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև