Տոկոսադրույքների հետագա աճ հայկական բանկերում չի նախատեսվում. Դավթյան

04.02.2015 17:55
Տոկոսադրույքների հետագա աճ հայկական բանկերում չի նախատեսվում. Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տոկոսադրույքների հետագա աճ հայկական բանկերում չի նախատեսվում, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Կոնվերսբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

«Շուկայում գրանցված է դրամային դեպոզիտների տոկոսադրույքների բավականին մեծ աճ, ինչը կապված է ԿԲ վարած` առևտրային բանկերի արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացման  քաղաքականության հետ»,–  ասաց նա։

Քանի որ բանկերը պահուստավորում իրականացնում են ազգային արժույթով, նրանցից մի քանիսը դրամի լիկվիդայնությունն ապահովելու նպատակով բարձրացրեցին դրամային դեպոզիտների տոկոսադրույքները` տարեկան 14-15%-ից մինչև 16-18%։

«Կարծում եմ, որ տոկոսադրույքների հետագա աճ չի լինի, թեև չի բացառվում դրանց նվազման հավանականությունը` կախված ԿԲ քաղաքականությունից և հաստատված նորմատիվների հնարավոր վերանայումից»,– պարզաբանեց Դավթյանը` ավելացնելով, որ դոլարային վարկերի տոկոսադրույքների բարձրացում նույնպես չարժե սպասել։ Ներկայում բանկերն ԱՄՆ դոլարով վարկեր են տրամադրում տարեկան 17-18 տոկոս տոկոսադրույքով։

2014թ. դեկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկը կրկնակի բարձրացրեց արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջը 12%-ից 24%-ի:  Միաժամանակ արդեն դեկտեմբերի 20–ին կարգավորիչը նվազեցրեց նորմատիվը մինչև 20 տոկոս։ Բացի այդ, ազգային արժույթի կայունացման համար 2014 թվականի վերջին կարգավորիչը երկու անգամ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 21 տոկոս, սակայն արդեն 2015 թվականի հունվարին տոկոսադրույքը նվազել է մինչև 17 տոկոս։ Կարգավորիչը բարձրացրել է լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 8,25%–ից մինչև 20%։ Իսկ գնաճը զսպելու համար ԿԲ–ն երկու անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը`  հասցնելով այն 9.5 տոկոսի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև