Փոխարժեքային տատանումներն էապես չեն անդրադառնա հայկական տնտեսության վրա. Էկոնոմիկայի նախարարություն

29.03.2013 20:26
Փոխարժեքային տատանումներն էապես չեն անդրադառնա հայկական տնտեսության վրա. Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքի կարճաժամկետ տատանումներն էապես չեն անդրադառնա հայկական տնտեսության վրա, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

«Սա երկարաժամկետ միտում չէ, և ժամանակ առ ժամանակ շուկայում նման տատանումներ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ իրավիճակը կայուն է միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակային կտրվածքում»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց նա։

ԱՄՆ դոլարի  միջին կշռված բորսային փոխարժեքը մարտի վերջին տասը օրվա ընթացքում աճել է`մեկ դոլարի դիմաց 411,17–ից հասնելով 417,37 դրամի` 6,2 կետով ավելանալով մարտի սկզբի համեմատ։ Փոխարժեքն իր առավելագույնին հասավ մարտի 27–ին` կազմելով մեկ դոլարի դիմաց 419,75 դրամ։

Ըստ Դավթյանի` Հայաստանի տնտեսության վրա զգալիորեն ավելի լուրջ ազդեցություն կունենա գլոբալ տնտեսությունը։
«Գլոբալ տնտեսությունը, այդ թվում եվրոպական շուկաների իրավիճակի փոփոխությունը, մեր տնտեսության վրա էական ազդեցություն է գործում, քանի որ արտացոլվում է արտահանվող ապրանքների գների և ներդրումների ծավալների վրա»,– նշեց նախարարը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ «զգուշավոր լավատես է» և հուսով է, որ իրավիճակը կկարգավորվի և կանխատեսելի կլինի։

«Կարծում եմ, որ ամենավատն արդեն հետևում է, քանի որ միջազգային կազմակերպությունները և ընկերություններն ինտենսիվորեն են աշխատում, որպեսզի իրավիճակը կանխատեսելի դառնա»,– ասաց Դավթյանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև