25.02.2020 18:27
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ երկուշաբթի կորցրել են ընդհանուր առմամբ 139 մլրդ դոլար, երբ շուկաները կտրուկ անկում են գրանցել այն մտավախությունների ֆոնին, որ կորոնավիրուսը կարող է հարվածել համաշխարհային տնտեսությանը, գրում է Bloomberg–ը։
Սա ամենամեծ անկումն է այն պահից ի վեր, երբ Bloomberg Billionaires Index–ը սկսել է արձանագրել այս ցուցանիշը 2016թ.–ի հոկտեմբերից։ S&P 500–ի և Dow Jones Industrial Average–ի ցուցիչներն օրվա ընթացքում նվազել են ավելի քան 3%–ով, ինչը երկու տարվա ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է։
Բաժիններ՝ Uncategorized @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 մլրդ դոլար. Bloomberg
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ