Ամստերդամ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ամստերդամում կայանալիք ԱՄՀ–ի և ՀԲ–ի համաժողովին

15.02.2018 14:43

ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ամստերդամում կայանալիք ԱՄՀ–ի և ՀԲ–ի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու է Ամստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կենտրոնական բաների հաղորդակցությունը և թափանցիկությունը» թեմայով:

Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբիերկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ (Հայաստան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Իսրայել, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդերլանդներ, Ռումինիա, Ուկրաինա, Մոնտենեգրո):

Դիտումներ: 1549

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ամստերդամում կայանալիք ԱՄՀ–ի և ՀԲ–ի համաժողովին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
31.03.2020