ԱՄՓՈՓՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 7-11-ի ամփոփումը

15.02.2011 17:40

Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 7-11-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ հայկական դրամը արժեքն ավելացնելու հնարավորություն ուներ: Երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, ՀՀ ԿԲ-ն բարձրացրեց հաշվարկային տոկոսադրույքը 0,5 տոկոսով՝ մինչև 7,75 տոկոսի, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի աճի, որը հասավ շաբաթվա իր առավելագույն կետին՝ 363,0 դրամ:

Սակայն ամերիկյան արժույթի նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնի ներքո դրամը չկարողացավ պահպանել ձեռք բերած բարձր ցուցանիշը և կրկին սկսեց անկում ապրել: Արդյունքում, NASDAQ OMX Armenia բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ-ի դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,21 տոկոսով՝ հասնելով 364,75 դրամի: Հաշվետու ժամանակահատվածում գործարքների ծավալը կազմեց 7,0 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 59,89 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,11 տոկոսով և շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, կազմեց 366,28 դրամ:

Ներկրողների կողմից արժույթի նկատմամբ բարձր պահանջարկի և այս ժամանակահատվածի համար դեպի Հայաստան իրականացված փոխանցումների ավանդական քիչ քանակի ֆոնի ներքո՝ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը աճի շարունակության հիմքեր ունի: Սակայն հաշվի առնելով դրամին աջակցելու նպատակով կարգավորիչի հնարավոր մուտքը շուկա՝ ԱՄՆ դոլարի արժեքի զգալի աճը քիչ հավանական է: Մենք ակնկալում ենք, որ ընթացիկ շաբաթ  Հայաստանում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 364,0-369,0-ի սահմաններում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա՝ փետրվարի 7-11-ի ամփոփումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024