ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել

08.12.2014 14:33

ՀԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ. նոյեմբերի 19-21-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Association of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ, հաղորդում է NASDAQ OMX Արմենիայի մամուլի ծառայությունը:

«ANNA -ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը՝ այսպիսով ճանաչելի և տարբերակելի դարձնելով ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Լիիրավ անդամի կարգավիճակի շնորհիվ ՀԿԴ-ն կստանա ANNA ասոցիացիայում ձայնի և քվեարկելու իրավունք, հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ և անդամակցել աշխատանքային խմբերին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մերքելը ԵՄ–ին անդամակցելու հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ ԵՄ–ն կհաստատի բյուջեն

24.01.2013 13:45

Մերքելը ԵՄ–ին անդամակցելու հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ ԵՄ–ն կհաստատի բյուջեն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնի պահանջները միայն ԵՄ–ի հաջորդ 7 տարիների շրջանակային բյուջեն հաստատելուց հետո, հաղորդում է Банки.ру–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մերքելը ԵՄ–ին անդամակցելու հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ ԵՄ–ն կհաստատի բյուջեն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
15.07.2024