ԱՆԴՈՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանին երկար ժամանակ է պետք ճգնաժամից դուրս գալու համար. McKinsey&Company ընկերության փորձագետ

16.11.2009 14:00

Հայաստանին երկար ժամանակ է պետք ճգնաժամից դուրս գալու համար. McKinsey&Company ընկերության փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին երկար ժամական է պետք ճգնաժամից դուրս գալու համար, շաբաթ օրը լրագրողներին է ասել McKinsey&Company (Գերմանիա) ընկերության տնօրեն-գործընկեր Անդրե Անդոնյանը (Andre Andonian)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Ընդհանուր առմամբ հայկական տնտեսության վիճակը կախված կլինի նրանից, թե որքան շուտ եվրոպական տնտեսությունը դուրս կգա ճգնաժամից», - ասել է Անդոնյանը:
Նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում աստիճանաբար բարելավվում են մակրոտնտեսական ցուցանիշները, սակայն McKinsey&Company ընկերությունը զգուշանում է գնահատականներ տալ համաշխարհային տնտեսության վերականգնման փուլի վերաբերյալ:

«Նույնը կարելի է նշել նաև Հնդկաստանի և Չինաստանի տնտեսությունների կապակցությամբ՝ չնայած ՀՆԱ-ի գրանցված աճին, քանի որ այդ երկրների տնտեսական ցուցանիշները շարունակում են մնալ մինչճգնաժամային մակարդակից ցածր: Հենց դա է պատճառը, որ մենք խոսում ենք բարելավման, այլ ոչ թե դրական աճի և փոփոխությունների մասին», - ասել է Անդոնյանը:

Դիտումներ: 1095

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանին երկար ժամանակ է պետք ճգնաժամից դուրս գալու համար. McKinsey&Company ընկերության փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.05.2020