բանկ թեմյով բոլոր նորությունները

Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը

10.08.2020 12:47

Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արթուր Սարգսյանն իր խոսքում բարձր գնահատեց Յունիբանկի գործունեությունը Սիսիանում: Յունիբանկի մասնաճյուղի բացումը կարևոր է ոչ միայն Սիսիանի բնակիչների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծելու առումով: Արթուր Սարգսյանը համայնքի ղեկավարության անունից շնորհակալագիր հանձնեց Յունիբանկին Սիսիանում մարդասիրական գործունեություն իրականացնելու և բնակիչներին մշտապես աջակից լինելու համար: Յունիբանկը սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագրի շրջանակներում Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցում ստեղծել էր ժամանակակից համակարգչային դասարան, ինչպես նաև մարզադահլիճին նվիրել էր մարզագույք և տատամի՝ ձյուդոյի խմբակի մարզումների համար:

Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: «Սիսիան» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն: Ի դեպ սրահում տեղադրված է նաև տերմինալ, որով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

«Սիսիանի բնակչությունն ակտիվ օգտվում է Յունիբանկի ծառայություններից, և մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա էլ ավելի հարմարավետ սպասարկում իրականացնել: Այսպես մենք ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին և կմատուցենք նրանց անհրաժեշտ բոլոր բանկային ծառայությունները», - նշեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը:

Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկն է. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին սպասարկվում է Յունիբանկում: Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաև Ապարանում և Երևանում:

«Միաժամանակ մեր հաճախորդներին հիշեցնում ենք, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ բանկերը հակաճգնաժամային միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ

15.07.2020 16:16

ՀՀ բանկերը հակաճգնաժամային միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ

ՀՀ բանկերը հակաճգնաժամային միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ բանկերը հակաճգնաժամային միջոցառումներով բավարարել են 17331 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 82 մլրդ դրամ

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
HSBC-ն մտադիր է կրճատել 35 հազ. աշխատակցի

18.06.2020 16:03

HSBC-ն մտադիր է կրճատել 35 հազ. աշխատակցի

HSBC-ն մտադիր է կրճատել 35 հազ. աշխատակցի

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on HSBC-ն մտադիր է կրճատել 35 հազ. աշխատակցի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Բիզնեսում, ինչպես պատերազմում. փոքր մարտեր հաղթելով՝ առաջ ես գնում. Honey.am-ի հիմնադիր (ՎԻԴԵՈ)

18.05.2020 16:29

Բիզնեսում, ինչպես պատերազմում. փոքր մարտեր հաղթելով՝ առաջ ես գնում. Honey.am-ի հիմնադիր (ՎԻԴԵՈ)

Բիզնեսում, ինչպես պատերազմում. փոքր մարտեր հաղթելով՝ առաջ ես գնում. Honey.am-ի հիմնադիր. ՎԻԴԵՈ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բիզնեսում, ինչպես պատերազմում. փոքր մարտեր հաղթելով՝ առաջ ես գնում. Honey.am-ի հիմնադիր (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազ. ֆիզիկական և 15 հազ. իրավաբանական անձանց (ՎԻԴԵՈ)

16.05.2020 13:24

Հայաստանում վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազ. ֆիզիկական և 15 հազ. իրավաբանական անձանց (ՎԻԴԵՈ)

Հայաստանում վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազ. ֆիզիկական անձանց և 15 հազ. իրավաբանական անձանց. ՎԻԴԵՈ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազ. ֆիզիկական և 15 հազ. իրավաբանական անձանց (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
HSBC Բանկն իր հաճախորդներին առավելություններ կտրամադրի վարկային պարտավորությունների մարման հարցում կորոնավիրուսի պատճառով

20.03.2020 12:45

HSBC Բանկն իր հաճախորդներին  առավելություններ կտրամադրի վարկային պարտավորությունների մարման հարցում կորոնավիրուսի պատճառով

HSBC Բանկն իր հաճախորդներին առավելություններ կտրամադրի վարկային պարտավորությունների մարման հարցում կորոնավիրուսի պատճառով

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկն իր հաճախորդներին առավելություններ կտրամադրի վարկային պարտավորությունների մարման հարցում կորոնավիրուսի պատճառով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

18.03.2020 22:32

ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, 146, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդեռլանդներ

27.02.2020 13:57

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդեռլանդներ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդեռլանդներ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիդեռլանդներ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» (ՎԻԴԵՈ)

19.02.2020 12:55

Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» (ՎԻԴԵՈ)

Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն». ՎԻԴԵՈ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
2021թ.–ին ՎԶԵԲ–ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

04.02.2020 15:18

2021թ.–ին ՎԶԵԲ–ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

2021թ.–ին ՎԶԵԲ–ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on 2021թ.–ին ՎԶԵԲ–ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024