ԲԵՐԳՍՏՐՈՄ թեմյով բոլոր նորությունները

Հենրի Բերգստրոմը գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

29.02.2012 19:44

Հենրի Բերգստրոմը գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ Նախագահի փետրվարի 28-ի որոշմամբ  Հենրի Բերգստոմը գրանցվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի  Խորհուրդների նախագահ և անդամ:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, Հենրի Բերգստրոմը՝ NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենի իր պաշտոնում, ղեկավարում է ընկերության` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը և միասնական ծառայությունների ձևավորումը:

Ավելի քան 10 տարի աշխատելով արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991թ.-ին պարոն Բերգստրոմը նշանակվեց Ֆինլանդիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Գործադիր տնօրենի տեղակալ (հետագայում ՖԿԴ-ն միացավ Հելսինկիի Ֆոնդային Բորսային): 2001թ.-ին նա նշանակվեց Հելսինկիի Ֆոնդային Բորսայի Թողարկողների տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար, որը պատասխանատու էր` բաժնետերերի ռեեստրի և բաժնետոմսերի վերաբերյալ դեպոզիտարիայում պահվող տվյալների հիման վրա թողարկողներին տեղեկատվության և ծառայությունների տրամադրման համար: 2003թ.-ին, Հելսինկիի Ֆոնդային Բորսայի և Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո Բերգստրոմը նշանակվեց Նոր Շուկաների գծով տնօրեն` պաշտոն, որը նա շարունակում է զբաղեցնել այժմ NASDAQ OMX-ում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հենրի Բերգստրոմը գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.09.2022